հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Հայասատնի մեսիջը Թուրքիային՝ խնդրեմ երկխոսություն, բայց որեւէ նախապայման ընդունելի չէ մեզ համար. Ավետ Ադոնց

Հայասատնի մեսիջը Թուրքիային՝ խնդրեմ երկխոսություն, բայց որեւէ նախապայման ընդունելի չէ մեզ համար. Ավետ Ադոնց

Ներկայումս որեւէ երկխոսություն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսություն սկսել Թուրքիայի հետ:

«Մենք այսօրվա դրությամբ մեսիջը Թուրքիային այն է, որ այո, իհարկե, խնդրեմ երկխոսություն, բայց որեւէ նախապայման ընդունելի չէ մեզ համար»,-ասաց նա:

Հարցին, թե Անկարան ընդհանրապես չի՞ արձագանքել առանց նախապայմանների երկխոսություն սկսելու Հայաստանի մոտեցմանը, Ադոնցը պատասխանեց. «Արձագանքել է նախապայմաններով: Դրանք եղել են սահմանները փակելուց անմիջապես հետո: Նախապայմանները հիմնականում երկուսն են, մեկը վերաբերում է ԼՂ հակամարտությանը, երկրորդը՝ Ցեղասպանությանը:

44-օրյա պատերազմի հետ կապված ես որեւէ նախապայման չեմ լսել: Այնուամենայնիվ ԼՂ հակամարտության կարգավորումը մնում է Թուրքիայի կողմից որպես նախապայման»:

Ինչ վերաբերում է արցախի համակարտության կարգավորմանը, փոխնախարարն ասաց, որ Մինսկի խմբի համանախագահությունից բացի որեւէ այլ ձեւաչափ Հայաստանը չի քննարկում.

«Աշխատանքներ կան, ուզում եմ հավատալ, որ շուտով դրանք կդառնան տեսանելի: Մենք անում ենք այն, ինչ անում ենք: Մասնավորապես ԱԳՆ օրակարգը բաց ու թափանցիկ է: Իհարկե, կան սեգմենտներ, որոնք վերաբերում են դասական դիվանագիտությանը եւ ներսի շրջանակներից դուրս չեն գալիս»:

  • Կիսվել: