շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Խայտառակ պարտություն կրած համայնքապետերը պետք է հեռանան. Սանոսյան

Խայտառակ պարտություն կրած համայնքապետերը պետք է հեռանան. Սանոսյան

Համայնքների ղեկավարները, որոնք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խայտառակ պարտություն են կրել իրենց իսկ համայնքներում, պետք է կամավոր հրաժարական տան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նա նաեւ հավելեց, որ չի ցանկանում խորանալ այս երեւույթի վերաբերյալ մեկնաբանությունների մեջ:

՛՛Մարդիկ, ովքեր կարծում էին, որ ընտրությունների արդյունքում աշխարհը լիովին կփոխվի, անհասկանալի էին իրենց պահում իրենց իսկ համայնքի եւ դրա բնակիչների նկատմամբ: Եվ ես կարծում եմ, որ իրենց համայնքներում նման լուրջ անհաջողություններ ունեցած մարդիկ պարզապես պետք է կամավոր հեռանան՛՛,-նշեց Գեղարքունիքի մարզպետը:

  • Կիսվել: