Կհանդիպենք Ազատության հրապարակում` ցույց տալու՝ հայ ազգը չի համակերպվել զիջումների հետ․ Օհանյան
Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրել է․
<<Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ
մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներ
Ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ և Արցախը, Հայաստանը պաշտպանելու, իր նախնիների բնօրրանում ապրելու, արարելու կամք, վճռականություն, խիզախություն ունի>>։


