կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Խաղաղության ճանապարհը ենթադրում է, որ կողմերը կիսում են նպատակի տեսլականը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Խաղաղության ճանապարհը ենթադրում է, որ կողմերը կիսում են նպատակի տեսլականը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացն ընթանում է, եւ այն անհրաժեշտ է։ Այս մասին ապրիլի 28-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

Պատասխանելով հարցին, թե կարելի է արդյոք խոսել իրական խաղաղ բանակցությունների, այլ ոչ թե դրանց իմիտացիայի մասին այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքները, նախարարը կրկնել է, որ դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա հասնել խաղաղության:

Ուստի նախարարը կրկին կոչ է արել կողմերին հետեւել այդ ուղուն, աստիճանաբար հասնել վստահության, կամք դրսեւորել արդյունքի հասնելու համար: Մենք պատրաստ ենք օգնել գործընթացին, հավաստիացրել է Քոլոննան, որից հետո կրկնել է Բաքվում ասվածը՝ «խաղաղության ճանապարհը ենթադրում է վճռականություն, համարձակություն, ինչպես նաեւ այն, որ կողմերը կիսում են նպատակի տեսլականը»։

  • Կիսվել: