ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«ՌԴ-ն չպետք է հաղթելու հույս ունենա. մեզ համար խաղադրույքները ռազմավարական են». Ֆրանսիայի ԱԳ նախարար

«ՌԴ-ն չպետք է հաղթելու հույս ունենա. մեզ համար խաղադրույքները ռազմավարական են». Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանն Էստոնիայում լրագրողների հետ զրույցում կոչ է արել ուժեղացնել ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցությունն Ուկրաինային, գրում է cnn.com-ը։

«Ռուսաստանը չպետք է հաղթելու հույս ունենա: Մեզ համար խաղադրույքները ռազմավարական են», - ասել է Լե Դրիանը:

«Մենք շատ հստակ նպատակ ունենք՝ չհրաժարվել ոչինչից և ակտիվացնել մեր ջանքերը մինչև Ուկրաինայի ամբողջ տարածքում հրադադարի հաստատումը և իրական բանակցությունները»,-ասել է նախարարը։

Նա նաև զգուշացրել է չվստահել ռազմական ակտիվության կրճատման վերաբերյալ ռուսական կողմի խոստումներին՝ շեշտելով, որ իրենք կարող են դատել միայն գործողություններով, որոնք այս պահին չկան:

Բացի այդ, Լը Դրաինը կոչ է արել հրաժարվել ռուսական նավթից ու գազից:

  • Կիսվել: