երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Խաղաղության պայմանագիրը ամեն ինչ հարյուր տոկոսով չի լուծի». Բայրամով

«Խաղաղության պայմանագիրը ամեն ինչ հարյուր տոկոսով չի լուծի». Բայրամով

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի. այդ մասին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, Ադրբեջանն է խաղաղության համաձայնագրի հետ կապված «բոլոր կարեւոր նախաձեռնությունների հեղինակը»։

«Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Այստեղ կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև դրական արձագանքներ ենք լսում»:

Գերատեսչության ղեկավարն ասել է, որ պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը Երեւանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին.

«Հայաստանին ներկայացվել է առաջարկների փաթեթը, որը մենք մշակել ենք մեկ ամսվա ընթացքում։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Մենք իրատեսորեն ու լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: