երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների շարքում են Նավալնին, ԱՀԿ-ն, Բելառուսի ընդդիմությունը

Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների շարքում են Նավալնին, ԱՀԿ-ն, Բելառուսի ընդդիմությունը

Նավալնին, ԱՀԿ-ն, Բելառուսի ընդդիմությունն ու կլիմայի փոփոխութունների դեմ պայքարող Գրետա Թյունբերգը կպայքարեն այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի համար` տասնյակ այլ մրցակիցների շարքում:

Թեկնածուների անունները մինչև վերջին պահը պաշտոնապես գաղտնի են պահվում: Հայտ ներկայացնողները, սակայն, կարող են բացահայտել իրենց ընտրյալներին, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
 
ԱՄՆ Ռատգերսի համալսարանի պրոֆեսորներից մեկը` Սերգեյ Երոֆեևը, մասնավորապես, հայտարարել է, թե մի խումբ ռուս գիտնականների հետ Նոբելյան կոմիտե է ներկայացրել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնու թեկնածությունը` «Ռուսաստանի խաղաղ ժողովրդավարացմանն ուղղված ջանքերի համար»:
Թեկնածուներ կարող են առաջադրել տարբեր երկրների խորհրդարանականները, գիտնականները, նոբելյան մրցանակի նախորդ տարիների դափնեկիր անձինք ու կազմակերպությունները: 2021-ի թեկնածուների առաջադրումն ավարտվում է այսօր:

  • Կիսվել: