Բելառուսը ՇՀԿ լիիրավ անդամ կդառնա հուլիսին. Լավրով
ՇՀԿ-ում նախատեսում են Բելառուսին որպես մշտական անդամ ընդունել հուլիսի սկզբին կայանալիք գագաթնաժողովից հետո: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Աստանայում ՇՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները։
«Հուլիսյան գագաթնաժողովից հետո Բելառուսը ՇՀԿ լիիրավ անդամ կդառնա, և նախագահ Լուկաշենկոն կմասնակցի Աստանայի գագաթնաժողովի բոլոր միջոցառումներին՝ առանց որևէ բացառության»,-ասել է նա։
Լավրովի խոսքով ՝ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ալեյնիկը ներկա է գտնվել արտգործնախարարների խորհրդի քննարկմանը, ելույթ է ունեցել՝ շնորհակալություն հայտնելով բոլորին ՇՀԿ-ին Մինսկի միանալուն ակտիվ աջակցելու համար:
2023 թվականի հուլիսին Նյու Դելիում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում Բելառուսը ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու պարտավորությունների մասին հուշագիր էր ստորագրել։ ՇՀԿ-ի հաջորդ լիիրավ անդամը կդառնա Մոնղոլիան։