ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խաղաղության կորպուս ծրագիրն էլ ավելի է ամրացրել հայ-ամերիկյան հարաբերությունները. ԱՄՆ դեսպան

Խաղաղության կորպուս ծրագիրն էլ ավելի է ամրացրել հայ-ամերիկյան հարաբերությունները. ԱՄՆ դեսպան

Խաղաղության կորպուս ծրագիրը, որում ներգրավված է եղել 1 100 կամավորական, նպաստել է, որպեսզի հայ-ամերիկյան հարաբերությունները դառնան ավելի սերտ եւ բարեկամական։ Այս մասին Հայաստանում Խաղաղության կորպուսի տասնվեց նոր ամերիկացի կամավորականների երդման արարողության ժամանակ մայիսի 24-ին ասել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քուինը։

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը համագործակցության համար։ Հայաստանում Խաղաղության կորպուստի տասնվեց նոր ամերիկացի կամավորականների երդման արարողությունը դեսպանն անվանել է նշանակալի իրադարձություն։ Նա նշել է, որ կամավորականներին Հայաստանում միշտ ընդունել են հատուկ ջերմությամբ եւ համապատասխան վերաբերմունք ցուցաբերել նրանց։

Քուինը նշել է, որ անցյալում կամավորականների մեջ եղել են նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցներ, որոնք շարունակում են կապը նրանց հետ, որոնց հետ շփվել են Հայաստանում ծրագրի շրջանակում։

Նշենք, որ կամավորականներն աշխատելու են դպրոցներում եւ հասարակական կազմակերպություններում, Հայաստանի շրջաններում, եւ օգնելու են ուսուցիչներին ու ուսանողներին բարելավել անգլերենի իմացությունը։ Արարողությանը մասնակցել են նաեւ Հայաստանի կառավարության անդամներ։

Հիշեցնենք, որ Խաղաղության կորպուսը Հայաստանում գործում է 1992-ից։

  • Կիսվել: