երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը շարունակում է ներկայացնել իր՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները։

«Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդում, հայապահպանություն և հայրենադարձություն՝ Հայաստան։

Սփյուռքահայության հետ կապված՝ Հայաստանի կառավարության առաքելությունը պետք է լինի աշխարհասփյուռ հայերի համախմբումը, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումն ապահովելը, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության՝ դեպի Հայաստան հայրենադարձության նպաստելն ու աջակցելը:
Հայաստանի ղեկավարը՝ գերագույն հրամանատարը, պարտավոր է ոչ միայն պաշտպանել Հայաստանում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու, այլ նաև ամբողջ Սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները:
Հայաստանի ղեկավարը պետք է կոչ անի բոլոր սփյուռքահայերին՝ ժամ առաջ վերադառնալ Հայաստան և Արցախ՝ մշտական բնակություն հաստատելու Հայաստանում և Արցախում՝ առաջիկա 5 տարիների ընթացքում Արցախում ազատվելով բոլոր հարկերից:
«Հայրենադարձություն՝ Հայաստան»-ի գլխավոր նպատակը կլինի այն, որ Սփյուռքում բնակվող հայ ընտանիքները վերադառնան և կառչեն Հայոց Սուրբ հողից և կայանան Հայոց Սուրբ հողի վրա:
Հայաստանի կառավարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի Ջավախքին և ջավախահայությանն այնպես, ինչպես Արցախին և արցախահայությանը»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: