կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԿԳՄՍ նախկին փոխնախարարն Ամանորը կդիմավորի կալանավայրում

ԿԳՄՍ նախկին փոխնախարարն Ամանորը կդիմավորի կալանավայրում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մերժեց Գևորգ Լոռեցյանին ազատելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին հայտնել է Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը:

Դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել էին։

ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսավարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է եւ միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։

  • Կիսվել: