շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ԿԳՄՍ նախկին փոխնախարարի կալանքը երկարաձգվել է

ԿԳՄՍ նախկին փոխնախարարի կալանքը երկարաձգվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է: Այս մասին InfoPort.am-ին հայտնել է նրա պաշտպան Լևոն Սահակյանը:

Նա նշեց, որ որոշումը բողոքարկելու են: Սահակյանը նաև տեղեկացրել է, որ 2 մլն դրամ գրավի միջնորդություն է ներկայացրել: Միջնորդությունը մերժվել է:

Ազգային անվտանգության ծառայությունը Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին դեկտեմբերի 4–ին բերման էր ենթարկել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։

  • Կիսվել: