երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կեղծ տեղեկատվության համար կարծում եմ մի օր ժողովուրդը ձեզ կների,  մնում է Աստված ների. Արթուր Հովհաննիսյանը՝ Մայր Աթոռին

Կեղծ տեղեկատվության համար կարծում եմ մի օր ժողովուրդը ձեզ կների, մնում է Աստված ների. Արթուր Հովհաննիսյանը՝ Մայր Աթոռին

2016 թվականին հանրապետականները և դաշնակցականները որոշել են անկլավները դուրս թողնել ՀՀ վարչատարածքային օրենքից, օրենքով՝ ԱԺ-ում քվեարկելով, հետո դրանից հետո գալիս ասում են՝ այ թե ով այդ տարածքները տվել է՝ հողատու է, դավաճան է:   Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ վերջին շրջանում ամենաշատ տարածված կեղծ լուրերը վերաբերում են այն տարածքներին, որոնք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքից դուրս: «Մայր Աթոռը հայտարարություն է  տարածել առ այն, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են հող հանձնել, սա ամբողջությամբ անհեթեթություն է,  կեղծ տեղեկատվություն է, կեղծ տեղեկատվության համար կարծում եմ ինչ-որ մի օր ժողովուրդը ձեզ կների,  մնում է Աստված ների»,- ասաց նա:

  • Կիսվել: