երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կասկած չունեմ, որ գերիների հարցի լուծումը ժամանակի հարց է․ Փաշինյան

Կասկած չունեմ, որ գերիների հարցի լուծումը ժամանակի հարց է․ Փաշինյան

Գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Այս մասին այսօր Արմավիրում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Գերիների խնդիրը Ադրբեջանն ու իր դաշնակիցները փորձում են օգտագործել Հայաստանի ներսում բախումներ հրահրելու, Հայաստանի ժողովրդի կամքը կոտրելու համար։ Այսօր էլ ամենաօրյա աշխատանք է տարվում գերիների վերադարձի ուղղությամբ։ Ամբողջ միջազգային հանրությունն այսօր լծված է մեր գերիների խնդրի լուծմանը։

Եվ սա կարևոր ձեռքբերում է։ Ես կասկած չունեմ, որ գերիների հարցի լուծումը ժամանակի հարց է։ Ինչքա՞ն է այդ ժամանակը, այնքան է, երբ իրենք տեսնեն, որ չեն կարողանում այդ խնդրի խաղարկմամբ Հայաստանը ծնկի բերել, Հայաստանի քաղաքացուն կոտրել ու հուսահատեցնել»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: