երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարծում եմ, սա այն է, ինչ ուզում էր ԱՄՆ-ը նոր ղեկավարությունը․ Ստյոպա Սաֆարյան

Կարծում եմ, սա այն է, ինչ ուզում էր ԱՄՆ-ը նոր ղեկավարությունը․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է Միջուկային համաձայնագրից դուրս գալու Իրանի որոշմանը։

Նա, մասնավորապես, գրել է․ «Իրանը դուրս եկավ Միջուկային համաձայնագրից։ Մի քանի ռաունդ փակ հավաքներ էին տեղի ունեցել Թեհրանում, բայց այս որոշումը չէր հրապարկվել։ Ժամեր առաջ Իռնա գործակալությունը հայտնեց, որ այսօր երեկոյան նախատեսվում է հերթականը, որն էլ հրապարակվեց վաղուց կայացված որոշումը։ Կարծում եմ, սա այն է, ինչ ուզում էր ԱՄՆ-ը նոր ղեկավարությունը։ Առանց ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու Իրանի մասնակցությունն այդ համաձայնագրում ուզած-չուզած թույլ եվրոպա-իրանական առանցք էր պահում, որը թեպետ քիչ, բայց ձեռնտու էր Իրանին, բայց խանգարում էր ԱՄՆ-ին Իրանին նոր ու ավելի կոշտ բանակցությունների դաշտ բերելու ստրատեգիային։ Այժմ պայմանագիրն իսպառ գյություն չունի և թվացյալ Իրանի ձեռքերն ազատվում են հեռահար հրթիռների ու միջուկային ծրագիր զարգացնելու գործում, որը նրան ավելի կվանի եվրոպական երկրներից, վերջիններիս էլ կմղի դեպի ԱՄՆ դաշտ։ Առանց ահաբեկվելու հետևենք զարգացումներին։»

  • Կիսվել: