կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է և չի աշխատում․ ԱԺ նախագահ

Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է և չի աշխատում․ ԱԺ նախագահ

«Վարչապետն արձանագրել է, որ փաստացի մեր չմասնակցությունն իրենից ներկայացնում է սառեցված հարաբերություններ և այո, մենք ՀԱՊԿ-ին մեկ հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան, ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, դուք ՀՀ-ի սահմանը ճանաչու՞մ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամագրվելով, ո՞ր սահմանով է անդամագրվել, քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է և չի աշխատում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը հորդորեց վստահել իրենց քաղաքական դիրքորոշմանը և մարտավարությանը. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, զայրույթը և վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ լիովին կիսում եմ ես և ՀՀ իշխանությունները:

Կարծում եմ, որ այլընտրանքը յուրաքանչյուր միջոցով ՀՀ-ի անվտանգությունն ապահովելն է և ամբողջը մի զամբյուղի մեջ չդնելը, որովհետև մենք այդպես արեցինք և, երբ եկավ իքս պահը, երբ մենք ասում էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի կամ նույնիսկ թույլ տա քաղաքական մակարդակով, պարզվեց, որ մեր դաշնակիցը դա թույլ տվեց և ոչ միայն թույլ տվեց, այլ շատ բաների վրա աչք փակեց և հետո էլ մեզ էր մեղադրում ժամանակագրությունը խախտելով, թե իբր մեր քայլերի պատճառով էր, ՀՀ-ում բոլորը գիտեն երբ ինչ տեղի ունեցավ, ուստի այդ փորձն այստեղ չստացվեց և դա հակառուսական ալիք բարձրացրեց ՀՀ-ում այն աստիճանի, որ նույնիսկ ռուս պատգամավորներին պաշտպանող ընդդիմադիրներն արդեն իրենց թույլ չեն տալիս խոսել դրա մասին»:

  • Կիսվել: