երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Կարծում եմ՝ Հայաստանը պետք է անի վերջին քայլը». Ալիև

«Կարծում եմ՝ Հայաստանը պետք է անի վերջին քայլը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել օկուպացված Շուշիում կազմակերպված մեդիա ֆորումում։

Նա նշել է, որ իրենք ՛՛անկեղծորեն մասնակցում են հարաբերությունների կարգավորման գործընթացին, սակայն առայժմ արդյունք չկա՛՛:

՛՛Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցում են երեք միջազգային կողմեր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրամիությունը։ Ադրբեջանն անկեղծորեն մասնակցում է այս գործընթացին երեք ուղղություններով և ցուցաբերում է արդյունքի վրա հիմնված մոտեցում։ Բայց առայժմ արդյունք չկա։

Կարծում եմ, որ Հայաստանը պետք է անի վերջին քայլը: Պատերազմից հետո արդեն մի շարք քայլեր են արել, և ես չէի ասի, որ այդ քայլերը կամավոր են արվել։ Վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել են մի քանի պահեր, որոնք Հայաստանին հստակ ցույց տվեցին, որ եթե իրենք չեն ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի իրենց տարածքային ամբողջականությունը։

Պարզ է, թե դա ինչ է նշանակում իրենց համար: Նրանք արդեն ընդունել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, դա բացահայտ հայտարարեցին, և հիմա արդեն սկսվել է փաստաթղթի ստորագրման փուլը։ Սա չափազանց կարևոր վերջին պահն է՛՛,-նշել է Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: