ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կարսի պայմանագրի 100-ամյակի նախաշեմին թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուղղված են Հայաստանի դեմ. ռուս փորձագետ

Կարսի պայմանագրի 100-ամյակի նախաշեմին թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուղղված են Հայաստանի դեմ. ռուս փորձագետ

Կարսի պայմանագրի 100-ամյակի նախաշեմին թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուղղված են Հայաստանի դեմ: Այս մասին գրել է ռազմական փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վլադիմիր Կոզինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի սահմանին կպած Թուրքիայի Կարս քաղաքում այսօր մեկնարկել են Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները։
Չնայած որ Հայաստանում քննարկումներ չկան, բայց այս զորավարժությունները ենթադրում են հարձակողական զենքերի լայն փորձարկում։

Թուրքերը փորձարկելու են ավիահարվածներ թշնամու օբյեկտներին, դեսանտային օպերացիաների իրականացում։ Այսինքն` թուրքերը զորավարժությունների ընթացքում պարապում են, թե ինչպես հարձակմամբ վերցնել թշնամու տարածքը և օբյեկտները։

Ակնհայտ է, որ այս զորավարժությունները, որոնք իրականացվում են Կարսի պայմանագրի 100 ամյակին` ուղղված են Հայաստանի դեմ։
Զորավարժություններին Հայաստանը պետք է պատասխանի ՌԴ հետ համատեղ զորավարժություններ անցկացնելով»:

  • Կիսվել: