կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կարող ենք ամեն տարի 1 մլրդ-ի ներդրում ապահովել. Ռոբերտ Քոչարյան

Կարող ենք ամեն տարի 1 մլրդ-ի ներդրում ապահովել. Ռոբերտ Քոչարյան

Նախագահության ամենածանր բեռը ամենօրյա պատասխանատվությունն է։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում հանդիպման ժամանակ։

«Եթե պատասխանատվության զգացում ունես, դա ծանր բեռ է։ Եթե չկա նման զգացում, ապա աթոռը զբաղեցնում ես կայֆի համար»,- բացատրեց Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հեռացավ երկրի կառավարումից 2008թ.։

Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ այն ժամանակ ավարտվեց նրա լիազորությունների ժամկետը, եւ լավ առիթ էր իշխանությունը հանձնելու եւ գնալու՝ հանգիստ ապրելու։
«Ժողովուրդն այնուամենայնիվ ամեն ինչ կապում է առաջին դեմքի հետ, հենց առաջին դեմքից են սպասում բոլոր հարցերի լուծումները։ Դա կրկնապատկում եւ եռապատկում է պատասխանատվության բեռը։ Բայց առաջին հերթին, ուսերը պետք է դիմանան այդ բեռանը։ Ինձ մոտ այդ հարցում ամեն բան կարգին է»,- կատակեց Քոչարյանը եւ արդեն լուրջ ավելացրեց, որ բեռը չպետք է կոտրի այն կրողին։

  • Կիսվել: