չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
«Կարող են կանգնեցնել վարչապետի ավտոշարասյունը, և այն 200 հոգին, որ վխտում են քաղաքում, իրացնեն իրենց սև գործը՝ սպանեն վարչապետին». Աղազարյան

«Կարող են կանգնեցնել վարչապետի ավտոշարասյունը, և այն 200 հոգին, որ վխտում են քաղաքում, իրացնեն իրենց սև գործը՝ սպանեն վարչապետին». Աղազարյան

Ո՞վ է ընդդիմությանը թողնելու՝ կաթվածահար անեն կամ պարալիզացնեն պետական համակարգն ու բնականոն աշխատանքը, թող իրենց հանրահավաքներն անեն ու փողոցները փակեն, ինչպես մենք՝ կոնկրետ ժամանակով, ոչ թե այսպես: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Իսկ եթե փորձեն կաթվածահար անել, կաթվածահար կլինեն»,- ասել է նա:

Դիտարկմանը՝ դուք էլ էիք կաթվածահար անում, Աղազարյանը նշեց՝ երբեք. «մենք ժամանակով էինք փակում»:

«Տարբեր տարբերակներով կարող են կանգնեցնել վարչապետի ավտոշարասյունը, և այն 200 հոգին, որ վխտում են քաղաքում, իրացնեն իրենց պապաների հանձնարարությունը, սև գործը»,- ասել է Աղազարյանը և դիտարկմանը՝ ինչ հանձնարարություն է, պատասխանել է. «սպանել վարչապետին»:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: