երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարող է՝ ինչ-որ մի պահի հրաժարվենք որևէ բան ստորագրել. Ալեն Սիմոնյան

Կարող է՝ ինչ-որ մի պահի հրաժարվենք որևէ բան ստորագրել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` «Հայաստանի տարածքից որևէ մաս քննարկման ենթակա չէ»:
 
«Բանակցություններ վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա  որևէ բան չի նշանակում»,- ԱԺ-ում հայտարարեց նա:
 
Սիմոնյանն ասաց, թե կարող է՝ ինչ-որ մի պահի Հայաստանն ընդհանրապես հրաժարվի որևէ բան ստորագրել, եթե Ադրբեջանի հետ չգան համաձայնության:
 
«Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի տարածքից, Տավուշի մարզից, որևէ մարզից որևէ բան քննարկման ենթակա չէ»,- հավելեց նա։

  • Կիսվել: