ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարևորը՝ թույլ չտալ «թաքուն խաղեր» Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ փոխխոսնակ

Կարևորը՝ թույլ չտալ «թաքուն խաղեր» Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ փոխխոսնակ

Ռուսաստանը Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու կողմնակից է և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Արևմուտքը ցանկանում է դուրս թողնել Ռուսաստանին Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացից:

Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը վերահաստատել է Մոսկվայի այն դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների համաձայն:

Նեչաևը նաև նշել է. ՛՛Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների՝ գործընթացին միանալուն, եթե նրանք գործում են հիշատակված պայմանավորվածությունների հունի մեջ և նպաստում են դրանց իրագործմանը: Գլխավորը՝ թույլ չտալ կրկնօրինակում և թաքուն խաղեր՝ ինչ-որ մեկին թուլացնելու, ՛՛անիվների մեջ փայտիկներ դնելու՛՛ նպատակով՛՛:

  • Կիսվել: