հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Կարեն Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր

Կարեն Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր

Հայրենյաց պաշտպանի օրը՝ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոնում։
 
ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ոստիկանների շիրիմներին։
 
Նշենք, որ այսօր հունվարի 28-ին հայ ժողովուրդը նշում է Բանակի՝ Հայրենյաց պաշտպանի օրը, ՀՀ ԶՈՒ 29-րդ տարեդարձը։
 
Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Արցախի իշխանությունները, քաղաքացիներ։

  • Կիսվել: