չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կառավարությունը չի գալու բոլորի տները սարքի, կառավարությունը հնարավորություն է ստեղծելու․ Փաշինյան

Կառավարությունը չի գալու բոլորի տները սարքի, կառավարությունը հնարավորություն է ստեղծելու․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիում է։ Հանդիպելով գյուղացիների հետ նա խոսել է մարզում շինարության մասին։

«Չինարի գյուղում 90 թվից հետո առաջին անգամ զրոյից տուն է կառուցվում, բայց սա չի նշանակում, որ կառավարությունը գալու է բոլորի տները սարքի: Սա նշանակում է, որ կառավարությունը հնարավորություն է ստեղծելու»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ այսօր սահմանապահ գյուղերում աշխատող կինը երեխա ունենալու դեպքում ամիսը 50 հազար դրամ է ստանալու երեխայի խնամքի համար, չաշխատողները՝ 26 հազար․

«Որ նայենք, քիչ է, բայց որ համեմատենք զրոյի հետ 56 հազար անգամ ավելի շատ է առաջարկվում աշխատող կանանց, չաշխատողներին՝ 26 հազար անգամ: Ես եկել եմ սա ասելու համար»:

  • Կիսվել: