Կառավարությունը 13.3 մլրդ դրամ հատկացրեց 3 խոշոր բլոկով շինաշխատանքներ իրականացնելու համար
Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և 13.3 մլրդ դրամ հատկացրեց 3 խոշոր բլոկով շինաշխատանքներ իրականացնելու համար՝ ջրամբարաշինություն, Երևանում ճանապարհաշինություն և միջին նորոգման աշխատանքներ:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Կապսի ջրամբարի հետ կապված որոշակի գործընթաց կա. այժմ փաստաթղթերի ուսումնասիրման փուլն է:
Ինչ վերաբերում է Երևանում իրականացվող ծրագրերին, ապա նախարարն ասաց, որ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, և ավարտական տեսքի բերելու համար 4.1 մլրդ դրամ գումարի անհրաժեշտություն կա:
Ինչ վերաբերում է միջին նորոգման աշխատանքներին, Սանոսյանն ասաց, որ այժմ 10 ճանապարհահատված կա՝ ընդհանուր 135 կմ երկարությամբ:
«5.7 մլրդ որ հատկացնենք՝ դրանց մրցութային գործընթացները կավարտենք և կսկսենք շինարարական աշխատանքները»,- նշեց նախարարը: