Կառավարությունից պնդում են, որ Աշոտ Փաշինյանը ծառայում է հայկական բանակում այն նույն պայմաններում, ինչպես և մյուսները․ Politik.am
Կառավարությունից արձագանքել են Աշոտ Փաշինյանի վերաբերյալ հրապարակմանը․
«Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ «Politik.am» կայքում 2020 թվականի փետրվարի 4-ին տեղ գտած «Տեսանյութ․ Աշոտ Փաշինյանը ունի թիկնապահներ և ծառայողական մեքենա․ մեքենան արժե 35 հազար դոլար» վերտառությամբ հրապարակման մեջ առկա տեղեկատվությունը, թե վարչապետ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում շրջում է թիկնապահներով, նրա անվտանգությունը ապահովում է ՊՊԾ-ն, և Աշոտ Փաշինյանն ունի ծառայողական մեքենա», իրականության հետ որևէ աղերս չունի:
Հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, շարքային զինծառայող է և ծառայում է հայկական բանակում այն նույն պայմաններում, ինչպես և մյուս ժամկետային զինծառայողները»,-ասվում է կառավարության արձագանքում:
Նծօրեին «Արի Ռեզորթ» ռեստորանի տնօրեն Արշակ Զաքարյանը իր տեսաուղերձում ասել էր, որ Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ եկել է ռեստորան՝ թիկնապահների ուղեկցությամբ։ Իսկ մեր աղբյուրները պնդում էին, որ Աշոտ Փաշինյանը ծառայողական մեքենա ունի Արցախում։