երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարության աջակցությամբ լուծվել է շուրջ 1000 ընտանիքի բնակարանային խնդիր

Կառավարության աջակցությամբ լուծվել է շուրջ 1000 ընտանիքի բնակարանային խնդիր

2019թ. կառավարության աջակցությամբ լուծվել է շուրջ 1000 ընտանիքի բնակարանային խնդիր։ Այս մասին տեղեկատվությամբ ռեպորտաժ է հրապարակվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:

Բնակարան ստացած, 32 տարի ծառայության մեջ գտնվող փոխգնդապետ Վարուժան Մանգյանը նշում է, որ բնակարանամուտի մեծ խնջույքը կկազմակերպի, երբ ծառայության մեջ գտնվող որդին կզորացրվի: Նա այս բնակարանին սպասել է 12 տարի, ցուցակում եղել է 41-րդը, թոշակի անցնելուց հետո էլ հերթը չի փոխվել. «Երբ գնացի թոշակի, հույսս լրիվ կտրվեց: Ասացի՝ այ կնիկ, մենք կառնենք, կառնենք, չենք առնի, վարձով կապրենք մինչեւ վերջ»:

Այս տարվա ամռանը նրան ՊՆ-ից զանգել են ու խնդրել գալ փաստաթղթերը թարմացնել.

«Մեկ էլ սոցվարչությունից զանգեցին ասացին՝ եկեք ձեր բնակարանի գնման վկայագիրն ստացեք,  գնացեք բնակարան ճարեք եւ ձեր բնակարանը գնեք»: Փոխգնդապետը ստացել է 8 մլն 325 հազար դրամի վկայագիր, որը թույլ է տվել Արարատ քաղաքի բնակարանը դարձնեն իրենց սեփականը:

  • Կիսվել: