երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կապանի զինվորականների հրապարակած տեսանյութն ունի քաղաքական միտում. «Իմ քայլ»-ի պատգամավոր

Կապանի զինվորականների հրապարակած տեսանյութն ունի քաղաքական միտում. «Իմ քայլ»-ի պատգամավոր

Եթե զինվորականներն ունեն խնդիրներ, պետք է դիմեն վերադասին, ոչ թե այդ հարցը քննարկման առարկա դարձնեն սոցիալական ցանցերում, ես կարծում եմ՝ տեսանյութն ունի քաղաքական միտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Պետք է ասեմ՝ զինվորականն իրավունք չունի նման հրապարակումներ անելու։ Եթե զինվորականների մոտ կան խնդիրներ, դա սահմանված կարգով վերադասին ներկայացնելու հնարավորություն կա, ես խիստ կասկածում եմ, որ այդ տեսանյութը զուտ քաղաքական նպատակներով չի արվել։ Մենք  սպասում եմ Դատախազության պարզաբանմանը, Դատախազության հանձնարարությամբ՝ այս առիթով նյութեր են նախապատրաստվում, ստուգվում են տեսանյութում նշված փաստերը։

Երկրի անվտանգության հետ կապված՝ խնդիրները չի կարելի սոցիալական ցանցերում քննարկել, կան ծառայողական, պետական գաղտնիք պարունակող նյութեր, որոնք սոցիալական ցանցերում քննարկման համար չեն, և եթե մարդը համազգեստ է կրում, պետք է այդ ամենը գիտակցի, որ իր հրապարակումն առաջինը ուսումնասիրվելու է թշնամու կողմից»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորն այդ տեսանյութի վերաբերյալ նշեց ՝ զինվորականները պետք է գիտակցեին, որ այդ տեսանյութն առաջինը ուսումնասիրվելու է թշնամիների կողմից։

  • Կիսվել: