Կամուրջը շահագործման հանձնելուց հետո Արգավանդից Շիրակի փողոց վարորդներն ավելի շուտ կհասնեն․ Քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում նշված է« որ Հայկ Մարությանն այցելել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինհրապարակ:
«Այսօր Արգավանդից Շիրակի փողոց հասնելու համար վարորդները ծախսում են 25 րոպե, մինչդեռ ճանապարհն ու կամուրջը շահագործման հանձնելուց հետո այդ ժամանակը կնվազի մինչև 1-2 րոպե»,- նշված է գրառման մեջ: