երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կակռազ Քոչարյանի դատը մեզ չի հետաքրքրում»․ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում հնչած ձայնագրության մասին

«Կակռազ Քոչարյանի դատը մեզ չի հետաքրքրում»․ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում հնչած ձայնագրության մասին

Այսօր ԱԺ նիստի օրակարգում եղած հարցերի քվեարկության ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեռախոսից ձայնագրություն միացավ, որտեղից բարձրախոսով լսվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնը։

«Ա՜, չգիտեմ, Քոչարյանի դատն է»,- հնչեց ձայնային հաղորդագրությունում:

ԱԺ նիստից հետո լրագրողներն Ալեն Սիմոնյանից հետաքրքվեցին միջադեպով, փոխխոսնակը պատասխանեց, որ որևէ էական բան տեղի չի ունեցել։

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ իշխող կուսակցությունում միայն մտածում են Ռոբերտ Քոչարյանի մասին, Սիմոնյանը հակադարձեց․

«Կակռազ Քոչարյանի դատը մեզ չի հետաքրքրում»։

Հարցին՝ կգաղտնազերծի արդյո՞ք վարչապետի հետ զրույցը, ԱԺ փոխխոսնակը բացասական պատասխան է տվեց։

 

  • Կիսվել: