Կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն. վարչապետը՝ ժամկետային զինծառայության մասին (տեսանյութ)
Այսօր ՀՀ-ում չկա գոնե մի բուհ, որ ժամանակակից բուհական չափանիշներին համապատասխանող շենք ունենա: Այս մասին այսօր Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր բուհերի մեծ մասը մարզական ենթակառուցվածք չունի, բուհական սպորտի մասին խոսելն ավելորդ է՛՛:
Վարչապետը խոսեց նաև զինծառայության ոլորտի մասին և ընդգծեց, որ ծառայությունը պետք է գրավիչ դարձնել:
՛՛Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն՛՛,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ վարչապետի հրապարակած տեսանյութում.