երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Ջոնսոնն ու Մակրոնը պայմանավորվել են շարունակել հետապնդել նրանց, ովքեր պաշտպանում են Պուտինի «ագրեսիվ մոտեցման» կողմնակիցներին

Ջոնսոնն ու Մակրոնը պայմանավորվել են շարունակել հետապնդել նրանց, ովքեր պաշտպանում են Պուտինի «ագրեսիվ մոտեցման» կողմնակիցներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  պայմանավորվել են շարունակել համատեղ հետապնդել նրանց, ովքեր պաշտպանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՛՛ագրեսիվ մոտեցումը՛՛, հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի գրասենյակից, տեղեկացնում է Reuters-ը:

Ջոնսոնի ներկայացուցիչը բրիտանացի եւ ֆրանսիացի առաջնորդների միջեւ հեռախոսազրույցից հետո, մասնավորապես, տեղեկացրել է. ՛՛Առաջնորդները համաձայնեցին, որ պետք է շարունակեն միասին աշխատել՝ հարված հասցնելու համար այն ռուսաստանի ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են նախագահ Պուտինի ագրեսիվ մոտեցումը՛՛:

Նշվում է նաեւ, որ երկու երկրների առաջնորդները հավելել են. ՛՛Ռուսաստանի գործողությունները ոչ միայն սպառնում են Ուկրաինայի ինքնիշխանությանը, այլեւ բացահայտ հարձակում են ազատության եւ ժողովրդավարության վրա՛՛:

 
 

  • Կիսվել: