հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ջհանգիրյանը հոկտեմբերի 27-ի գործով ավելի շատ բան պետք է իմանա, քան որևէ մեկը․նա պիտի խոսի․ Սասուն Միքայելյան

Ջհանգիրյանը հոկտեմբերի 27-ի գործով ավելի շատ բան պետք է իմանա, քան որևէ մեկը․նա պիտի խոսի․ Սասուն Միքայելյան

Ջհանգիրյանը պիտի խոսի, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Շատ մարդիկ կան, որ իրենց դերակատարությունը պիտի ունենան վճռագործության բացահայտման հետ կապված։ Գագիկ Ջհանգիրյանը այդ ժամանակ ասել էր, որ պիտի հայտարարություն անի, բայց Ռոբերտ Քոչարյանի գրությամբ նա հայտարարություն չարեց հոկտեմբերի 27-ի հետ կապված։  Բայց 20 տարի անց էլ  պիտի լռենք։ Ժամանակն է, որ Ջհանգիրյանը ասի, թե ինչ է կատարվել։ Նա այսօր այդ գործով ավելի շատ բան պետք է իմանա, քան որևէ այլ մեկը», - ասաց Միքայելյանը։

Սասուն Միքայելյանը անդրադարձավ նաև Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման խնդրանքին՝ նշելով․

 «Նաիրի Հունանյանը դուրս գա ի՞նչ անի»: 

Լրագրողների հետ զրույցում  Միքայելյանը անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, որ ինքն ու վարչապետը լարված հարաբերություններ ունեն՝ նշելով․

«Ես չեմ լարվում ընդհանրապես, որ լարվեմ կկտրվեմ, կան տարաձայնություններ, որոնք ընթացքում հարթվում են»:

  • Կիսվել: