Միջազգային իրավական տեսանկյունից երբեք որեւէ մեկը չի ասել, որ Արցախը անկախ է. Ջհանգիրյան
Միջազգային իրավական տեսանկյունից Արցախը երբեք որեւէ միջազգային կառույց, ՄԱԿ-ի որեւէ բանաձեւ, որեւէ մեկը չի ասել, որ անկախ է: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:
Դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես խոսել են ինքնորոշման իրավունքի մասին, նա արձագանքեց. «Այո, խոսել են ինքնորոշման իրավունքի մասին, բայց նրանք ասե՞լ են, որ ինքնորոշման իրավունքը գերակա է տարաքային ամբողջականության նկատմամբ»: