Եթե անհրաժեշտություն լինի, Գագիկ Ջհանգիրյանը որպես վկա կհարցաքննվի «Հոկտեմբերի 27»-ի գործով.Դավթյան
«Նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձևավորվել է քննչական խումբ, ստեղծվել է դատախազական հսկողական խումբ, իմ կողմից մանրամասն գործում առկա տվյալների և հակասությունների հարթման կամ պարզման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ծավալուն հանձնարարություն է տրվել ԱԱԾ ղեկավարին»,- հայտարարեց Արթուր Դավթյանը։
Նրա խոսքով, տեմպով աշխատանք է իրականացվում քրեական գործով բացահայտումներ իրականացնելու։
Նա նշեց, որ ժամանակով պայմանավորված բարդություններից չի դժգոհի, և հետևողական է լինելու և կարծում է, որ դատախազության աշխատակիցների գիշեր-ցերեկ աշխատանքի շնորհիվ կհաջողվի հանրությանը նաև անհայտ մնացած և հանցակազմ պարունակող յուրաքանչյուրի գործողությունների վերջնական բացահայտումը։
«Գագիկ Ջհանգիրյանը որևէ մասնակցություն չունի այդ քրեական գործով, բայց եթե անհրաժեշտություն լինի քրեական գործով որպես վկա հարցաքննելու Ջհանգիրյանին, անպայման այդ տեղեկատվությունը կփորձենք ստանալ»,- ասաց Գլխավոր դատախազը։