ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իսրայելն ու Թուրքիան սկսել են աշխատանքներ իրականացնել դեսպանների նշանակման ուղղությամբ

Իսրայելն ու Թուրքիան սկսել են աշխատանքներ իրականացնել դեսպանների նշանակման ուղղությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի ԱԳՆ-ղեկավար Յայիր Լապիդի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների դեսպանների նշանակման հարցին:

Ըստ Չավուշօղլուի՝ «Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի հասցնելու ուղղությամբ»:

Անդրադառնալով Իսրայելի զբոսաշրջիկներին «սպառնացող վտանգներին», որի մասին պնդում է իսրայելական կողմը, Չավուշօղլուն ասել է, որ Անկարան կանխելու է ցանկացած ահաբեկչական գործողություն։

Իր հերթին Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել թուրքական ոստիկանությանն իսրայելցի զբոսաշրջիկների դեմ ծրագրվող «ահաբեկչական գործողությունը կանխելու համար»:

Հիշեցնենք, որ Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավարի՝ թուրքական հետախուզությունը կանխել է Ստամբուլում իսրայելցիների դեմ ահաբեկչությունը: Օրերս էլ Իսրայելի ԱԳՆ-ն կոչ էր արել իսրայելցիներին Թուրքիա չմեկնել, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ վերադառնալ տուն, գրում է ermenihaber.am-ը։

  • Կիսվել: