շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսպանիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության մասին լուրերը

Իսպանիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության մասին լուրերը

Իսպանիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստ շուրջ կողմերի համաձայնության հասնելու լուրը։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը։ 

«Իսպանիան ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնության լուրը և հույս ունի, որ այս հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը։ 

Իսպանիան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ 

 

 

  • Կիսվել: