ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Իսլամաբադը կարևորում է Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան

Իսլամաբադը կարևորում է Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան

Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասլ է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։

Նա անդրադարձել է Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և պատմության մեջ առաջին անգամ Պակիստանում Հայաստանի դեսպանի նշանակմանը և ընդգծել, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ։

Ըստ դեսպանի՝ Պակիստանի, Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի միջև բազմաթիվ հեռանկարներ կան, նաև Պակիստանում բնակվում են զգալի թվով հայեր։

Նա նաև հավելել է, որ Երևանի և Իսլամաբադի միջև գործարար կապերը և մարդկանց միջև շփումները ներկայում զարգանում են:

 

  • Կիսվել: