շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսկ ո՞վ է ասում, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չի, թող ապացուցեն․ Ծառուկյան

Իսկ ո՞վ է ասում, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չի, թող ապացուցեն․ Ծառուկյան

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար անընդունել է իրավապահ մարմինների այն գործելաոճը, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 16-ամյա դստերը հրավիրում են հարցաքննության:

«Թող հանցակազմը ներկայացնեն: Մենք դեմ չենք, որ հանցագործությունը պատժվի, բայց իմ համար անընդունելի է, որ 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ծառուկյանը:

Ըստ խորհրդարանական ընդդիմաության ղեկավարի, հիմնական հարցը կապված Հրայր Թովմասյանի հետ այն է, կա հանցակազմ, թե ոչ և եթե ապացուցվի, որ նա հանցանք է գործել, ապա դա պատժելի է: «Այդ դեպքում մենք բոլորս կողմ կլինենք: Բայց նման քայլերով անհարմար վիճակի մեջ են դնում վարչապետին, տվյալ մարդիկ չեն համապատասխանում իրենց պաշտոնին», -ասաց նա:

Լրագրողների հարցին՝ արդյոք նա համարում է, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահ է, Գագիկ Ծառուկյանը արձագանքեց հարցով. «Իսկ ո՞վ է ասում, որ Թովմասյանը լեգիտիմ չի: Թող հիմնավորումը բերեն, մենք էլ տեսնենք, որ լեգիտիմ չի: Բայց այսօր ո՞վ է այդ հարցը ներկայացրել: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք տեսնել, քննարկել՝ լեգիտիմ է, հանցա՞նք է գործել: Եթե այդպես լինի, մենք էլ բնական է, կողմ կլինենք: Բայց որ մեկը դատարկ-դատարկ բան է ասում, բոլորին շփոթության մեջ է գցում ու դառնում է կինոյի տղեն»:

  • Կիսվել: