ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, մեր գյուղերում մարտական տրամադրություն է. պատգամավոր
«ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, մեր գյուղերում մարտական տրամադրություն է, բառերով նկարագրել հնարավոր չէ: Մեր ազգը անպարտելի է: Հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- այս մասին իր ֆեյսբուէյան էջում գրել է իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով այս պահին պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ գտնվում է Տավուշի մարզում:
Մեկ այլ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ գրել է. «Նոր խոսեցի Տավուշի մի քանի գյուղերի բնակիչների հետ: Մարտական վիճակում են, ասում են. «հանգիստ քնեք , մեր տղեքը իրանց գործն անում են»»:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էլ գրել է. «Սիրելի՛ բարեկամներ, խնդրում ենք խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։
Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։ Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն:
Փառք ու պատիվ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ և ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ»:
Նշենք, որ Ադրբեջանը սկսել է կրակել Տավուշի ուղղությամբ տանկային և հրետանային 82 մմ տեխնիկայից:
Ցերեկը հակառակորդը դիվերսիոն երկու փորձ կատարեց, սակայն երկու կորուստով և հինգ վիրավորով, որոնցից մեկը հետո մահացավ հիվանդանոցում նահանջեց: Հայկական կողմը ոչնչացրեց նաև հակառակորդի ՈՒԱԶ-ը: