երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ. իրանագետ

Իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ. իրանագետ

Հայաստան) բացվելիք երկաթգիծը պետք է սպասարկի նաև իրանական կողմից առաջ մղվող Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հարց է հնչեցրել՝ իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ:

Ըստ Ոսկանյանի՝ այն նպատակ է հետապնդում որակյալ կերպով կապելու ոչ միայն Հայաստանի հյուսիսային և կենտրոնական շրջանները հարավի հետ, այլ նաև, առանց Ադրբեջանի տարածք մուտք գործելու, ապահովելու Պարսից ծոց - Սև ծով ծրագրի հայաստանյան հատվածի մի նշանակալի մասը։

«Նման «երկաթգծային տրամաբանությամբ» այդ կարևոր միջազգային տրանսպորտային հանգույցի ակամա շահառու է դառնում նաև Նախիջևանը, մինչդեռ Հայաստանի Սյունիքի մարզը կարող է  փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից»,-նշել է իրանագետը:

  • Կիսվել: