Իշխող պատգամավոր Վահագն Ալեքսանյանը համեմատել է «Ազատության» հրապարակում գտնվող ընդդիմության առաջնորդներին խոզերի հետ
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է ընդդիմության կողմից իր նկարը խոզի վրա փակցնելու փաստին։
Նա այս առնչությամբ գրել է. ՛՛Տեղեկացա, որ այսօր Աթոռի շարժման գաղափարական առաջնորդներից մեկը, վրդովված էլիտար հանրահավաքի սակավամարդությունից, իր մարմնին է փակցրել իմ համեստ անձի նկարը և որոշել գոնե այդպես լուծել հավաքի սակավամարդության հարցը։
Առաջնորդներից այդ մեկը, թերևս, շարժման ուղեղային սերուցքի կազմից է, որովհետև շատ լավ գիտակցում է, որ իմ կամ թիմակիցներիցս յուրաքանչյուրի նկարն անգամ ավելի մեծ աջակիցների բանակ ունի, քան հսկայական կապիտալի տեր չեկիստ գեներալների ու թալանչիների ողջ աստղաբույլը միասին վերցրած։
Տեղեկացա նաև, որ Աթոռի շարժման այդ առաջնորդի ակցիան լայնորեն լուսաբանվել է ընդդիմադիր մամուլում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» օրաթերթում, ինչն էլ իր հերթին ապացուցում է, որ Թագուհի Թովմասյանի ոչ միայն ԱԺ ամենահմայիչ կին պատգամավորներից է, այլև չափազանց խելացի ու խորամանկ։
Այնուամենայնիվ, ցավով ստիպված պիտի խնդրեմ Աթոռի շարժման այդ և մյուս բոլոր առաջնորդներին՝ անկախ կենսաբանական դասից, հետայսու իմ նկարները չօգտագործել իրենց հավաքների ժամանակ ու կամ գոնե չփակցնել սեփական մարմիններին՛՛։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր, Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կազմակերպել է բողոքի ակցիա և իրազեկման քայլերթ՝ նշելով, որ իրենք չեն եկել պահանջելու բացառապես իշխանափոխություն, այլ իրենց նպատակն Աչցախն ու անվտանգությունն են:
Նշենք նաև, որ ուշ երեկոյան Ազատության հրապարակ է եկել ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, որը երկար զրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ: