հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իշխող մեծամասնությունը դեռևս չի քննարկել նախագահի որևէ թեկնածություն

Իշխող մեծամասնությունը դեռևս չի քննարկել նախագահի որևէ թեկնածություն

Իշխող մեծամասնությունը դեռևս չի քննարկել նախագահի որևէ թեկնածություն: Այդ մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ապագա թեկնածուի հարցում կարևոր պետք է լինի իշխող թիմի և ապագա նախագահի միջև հայացքների և աշխատանքի ներդաշնակությունը, հատկապես երկրի համար այս դժվարին փուլում:

«Այդ ներդաշնակության պակասի պատճառով մենք շատ դժվարությունների միջով ենք անցել` ընդհուպ կանգնել պետականության կորստի վտանգի առջև, երբ Գլխավոր շտաբի ղեկավարությունը դուրս եկավ իշխանությունների դեմ: Փառք Աստծո մենք այդ ճգնաժամը հաղթահարեցին, հետագայում պետք է զերծ մնանք նման իրավիճալներից »,- եզրափակեց վարչապետը:

  • Կիսվել: