ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իշխանությունը նոր պաշտոններ առաջարկել է, բայց ես չեմ ընդունել․ Արթուր Դավթյան

Իշխանությունը նոր պաշտոններ առաջարկել է, բայց ես չեմ ընդունել․ Արթուր Դավթյան

 Գլխավոր դատախազի պաշտոնից հեռանալու համար որեւէ կուլիսային պատճառ չի եղել, լրացել էր սահմանադրական ժամկետ։ Այս մասին այսօր ի պաշտպանության Արցախի կազմակերպված ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Իշխանությունից նոր պաշտոնների առաջարկներ եղել են, բայց ես դրանք չեմ ընդունել»,- նշեց Դավթյանը։

Հարցին, թե ինչու ինքը չնշանակվեց Արցախի Գլխավոր դատախազի պաշտոնին, ինչպես գրում էր մամուլը, Դավթյանն ասաց, որ պաշտոնավարումից հետո բազմիցս եղել է Արցախում եւ յուրաքանչյուր ձեւաչափով ծառայում է Արցախին։

«Չեմ ուզում անհամեստություն անել, թե եւ պաշտոնավարման ընթացքում, թե հետո կանգնած եմ Արցախի կողքին»,- ասաց նա։ 

  • Կիսվել: