ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում գերիների վերադարձի համար․ իշխանական պատգամավոր

Իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում գերիների վերադարձի համար․ իշխանական պատգամավոր

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետի գործարկման համար, որը վերաբերում է գերիների վերադարձին, իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ «Ցավոք սրտի, մենք ադրբեջանական կողմից տեսնում ենք որոշակի քաղաքական օրակարգերի առաջ մղում, ինչն էլ ձգձգում է գերեվարված անձանց վերադարձը»,- ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով՝ և իրավական հարթակում, և որոշակի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում արդեն կան մեխանիզմներ։ «Այս մասին չի բարձրաձայնվում, բայց ասեմ, որ շարունակական գործընթաց է գնում։ Ընդամենը նախօրեին Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովից ստացել ենք պատասխան։ Եվ այստեղ հստակ շեշտադրվում է, որ թեև միջազգային մարդասիրական իրավունքով պայմանավորված՝ Ադրբեջանը պետք է դրսևորեր  համապատասխան քայլեր և պատերազմական գործողությունների ավարտից հետո անգամ առանց քննարկման պետք է վերադարձներ գերեվարված աձանց, բայց մենք տեսնում ենք, որ այստեղ գործընթացները ձգձգվում են։ Եվ կարելի է ասել՝ ադրբեջանական կողմն արհամարհում է միջազգային հորդորները։ Եվ մենք որոշակի պայմանավորվածություն ունենք, գործընթացները գնում են այդ ուղիով, որ եթե միջազգայնորեն ստանձնած կոնվենցիոն պարտականությունները, որն ունի Ադրբեջանը, չի իրականացնում այս ամենը, սա մեզ հիմք է տալիս պնդելու, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը իրականացնի չնախատեսված այց այն վայրեր, որտեղ պահվում են գերեվարված անձինք»,- ասաց Բաղդասրայանը։

  • Կիսվել: