կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իշխանությունը ցավագին է ընդունել Արցախի դրոշը այնքան, որքան Արցախի դրոշը տեսած ադրբեջանցիները. Ստամբուլյան

Իշխանությունը ցավագին է ընդունել Արցախի դրոշը այնքան, որքան Արցախի դրոշը տեսած ադրբեջանցիները. Ստամբուլյան

Սպառողական հոգեբանության կրող իշխանության որոշ ներկայացուցիչներ ցավագին են ընդունել Արցախի դրոշը ԱԺ դահլիճում այն աստիճան, որքան դա ցավագին ընդունել էին Արցախի պատանի հավաքականին տեղափոխող ավտոբուսի վրա Արցախի դրոշը տեսած ադրբեջանական տեղապահները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Միտքը հիստերիայով, բանավեճը՝ հայհոյանքով, եւ, որ ամենացավալին է, հայրենիքը, ինքնությունն ու արժանապատվությունը նյութականով փոխարինած, սպառողական հոգեբանության կրող իշխանության որոշ ներկայացուցիչներ ցավագին են ընդունել Արցախի դրոշը ԱԺ դահլիճում այն աստիճան, որքան դա ցավագին ընդունել էին Արցախի պատանի հավաքականին տեղափոխող ավտոբուսի վրա Արցախի դրոշը տեսած ադրբեջանական տեղապահները:

Որքան էլ փորձեք, միեւնույն է, հայը չի ապրելու հանուն սպառման կամ ավելի շատ` սպառման: Հայը ապրելու եւ պայքարելու է հանուն պետականության, Արցախի ու ազգային արժանապատվության: Արցախի դրոշը շարունակելու է ծածանվել` անկախ այն անարգել փորձող մանր ու միջին գոյություններից:

Այս իրողության հետ հաշվի նստելը կուզեք օրվա, կուզեք ժողովրդի (որի մեջքի ետեւում թաքնված եք) հրամայականն է, ու եկել է պահը, երբ մուրճը պարտվելու է գաղափարին»,- գրել է նա։

  • Կիսվել: