Իշխանությունները թրոլինգի են ենթարկում համազեկուցողներին, այնուհետև Վենետիկի հանձնաժողովի նախագահին․ Մարուքյան
ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի հայտարարություններն իշխանության կողմից ճիշտ չեն մեկնաբանվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ երկու հայտարարություններն ուղղված են իշխանություններին և երկուսն էլ կոչ են պարունակում։
«Իշխանությունները, երբ ասում են, որ ողջունում են այդ հայտարարությունները, դրանով ուզում են ծածկել մտահոգությունների հատվածը։ Ես դա անվանում եմ թրոլինգ։ Բարձր մակարդակով իշխանությունները թրոլինգի են ենթարկում համազեկուցողներին, այնուհետև Վենետիկի հանձնաժողովի նախագահին։ Այսպես ասած՝ այդ մարդկանց ձեռք են առնում։Իշխանությունը լեգիտիմ է և որևէ բանով կաշկանդված չէ։ Մոտավորապես ասում է ՝ ես լեգիտիմ իշխանություն եմ և թքած ունեմ ձեր կարծիքի վրա։ Նախկին իշխանությունները վախենում էին նման բաներից, փորձում էին ինչ-որ շտկումներ անել։
Իշխանությունները համազեկուցողների կոչը մեկնաբանում են այնպես, թե այդ կոչն ուղղված է Հրայրին․ «Որ խելոք մնա, ոնց որ համը հանում ես, ոնց որ շատ ես էդտեղ բզբզում։ Եվ մի ուրիշ հանգամանք էլ, որ մենք էսքան ժամանակ ծախսում ենք այս թեմայի վրա, սրա կարիքը չէր էլ լինելու․իշխանությունն ունի մի հատ մեծ շնորհք անիմաստ տեղը վատ, ցածր ռեյտինգ ունեցող մեկին դարձնելու հերոս։ Հիմա տեսեք, սա այդ հերոսացման արդյունքն է»,- ասաց Մարուքյանը։