երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Մեզ ինչ, նույն ձևով շարունակելու ենք աշխատել․ Աշոտյանը՝ Էրեբունի պլազայում տեղի ունեցածի մասին

Մեզ ինչ, նույն ձևով շարունակելու ենք աշխատել․ Աշոտյանը՝ Էրեբունի պլազայում տեղի ունեցածի մասին

Այս իշխանությունները մի քիչ պատասխանատվություն ու խելք ունենան, այսօրվա կատարվածից հետո Մելիք Ադամյան 2 հասցեից հետ կկանչեն ուժայիններից ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դռան նկատմամբ արտաքին հսկողություն և թաքուն նկարահանում իրականացնողներին ու դրա փոխարեն շենքի անվտանգությունը կապահովեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք: Թե չէ մեզ ինչ, նույն ձևով շարունակելու ենք աշխատել»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ այսօր ժամը 14:40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

Ըստ ականատեսների զինվածը հարցրել էր, թե որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

  • Կիսվել: