կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իշխանությունից մեկը խոսում է պատերազմի հավանականության, մյուսը՝ թուրքի հետ բարեկամանալու մասին․ Աբրահամյան

Իշխանությունից մեկը խոսում է պատերազմի հավանականության, մյուսը՝ թուրքի հետ բարեկամանալու մասին․ Աբրահամյան

Արցախում ստեղծված իրադրության մասին Հայաստանի անվտանգության խորհուրդը, այն ղեկավարողը, իհարկե պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն, սակայն ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

«Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող են միջին վիճակագրական քաղաքացիները, բայց ոչ երբեք անվտանգության պատասխանատու պաշտոնյաները։

Նույն իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության մասին, մյուսը՝ թուրքի հետ բարեկամանալու անխուսափելիության մասին։

Պատերազմի հավանականությունը նաև աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերը՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումով անբավարար են»։

  • Կիսվել: