Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե Երևանի որ փողոցներն են պարալիզացված
ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը գրառում է արել, որով հայտնել է, թե Երևանի որ հատվածներն են փակ․«Այս պահին պարալիզացված են.
- Պռոշյան-Հրազդանի կիրճ,
- Բաղրամյան-Պռոշյան,
- Տերյան
- Աբովյան(Պլանի գլուխ)
- Հերացի
- Կորյուն-Հերացի-Խանջյան,
- Սայաթ-Նովա-Չարենց,
- Երվադ Քոչար-Վարդանանց,
- Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար,
- Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ,
- Հաղթանակի կամուրջ:
Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ:
Սիրելի քաղաքացի, միացիր այս խմբերից մեկին, կամ ինքդ քեզ հարմար եղանակով դրսևորիր բողոքդ: Մի´ մնա տանը, դու´րս արի փողոց` այստեղ է որոշվում քո ճակատագիրը»


